Վախը

Իսլամում մի եզրույթ գոյություն ունի և կոչվում է այն ՎԱԽ։ Մոհամմեդ մարգարեն ասել է իր հետևորդներին՝ "Կգա մի օր և ձեր թշնամու փորից ՎԱԽ-ը դուրս կգա ու ձեր փորերում բուն կդնի
Սակայն մարգարեն չասաց թե այդ ինչ է ՎԱԽ-ը և ինչ լեզվով է, որ դրա էությունը կարելի կլինի հասկանալ։

Մոհամմեդը գնաց Ալլահի մոտ շփոթության մեջ թողնելով իր ուսանողներին։
Ճար չունենալով, սրանք սկսեցին մտորել։ Այդ առեղծվածային ՎԱԽ-ի մասին զանազան տեսություններ գրեցին։

Հատորը հատորի վրա շարեցին ու մինչ օրս ամեն մի իմամ յուրովի է բացատրում ՎԱԽ-ի իմաստը։

Բայց աշխարհում կա մի ժողովուրդ, որ պարզ հասկանում է թե ինչ է ի նկատի ունեցել իսլամի մարգարեն։ 

Այդ ժողովուրդը տարորինակ կերպով շարունակում է ՎԱԽ-ը իր փորի մեջ պինդ պահել։ Այդ ժողովորդը սնուցում է ՎԱԽ-ը իր դատարկ հույսերով ու պահում է, պահում է, պահում է դուրս չթողնելով։ 

Կտրեք հույս կոչված լարերը և բաց թողեք ձեր վախերը ։

Comments

Կիսվել