Կարևոր է - Կորյուն Դավթյան



Հարգելիներ, նկարում տեսնում եք երկու ՀԴՄ կտրոն։ Եթե ուշադիր նայեք դրանց, ապա կտեսնեք, որ յուրաքանչյուր ՀԴՄ կտրոնի ընդհանուր արժեքն է 5,000 ՀՀ դրամ, սակայն անմիջապես դրա տակ գրված է․ «Որից ԱԱՀ 833»։


 
Եկեք հասկանանք ինչ է սա նշանակում․
✅ ձեռք բերված ապրանքի արժեքը իրականում ոչ թե 5,000 է, այլ 4,167 (5,000֊833)
✅ 833֊ը ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) է։
Այսինքն, երբ մենք վճարում ենք 5,000, դրանից 833 դրամը մեր ուղիղ ներդրումն է ՀՀ բյուջեում։ Եթե չլինի օրենքի խախտում, ապա այդ գումարը ուղղակիորեն գնալու է բյուջե։
Հիմա անդրադառնամ խնդրին․
երկու֊երեք օրը մեկ անգամ մեքենաս բենզին եմ լիցքավորում, ու եթե ինքս չպահանջեմ կտրոն տալ ինձ, 1000֊ից մեկ լցակայան կտա այն կամովին, այսինքն, եթե չպահանջեմ, գործարարը կաշխատի իր ապրանքի գումարը + շահույթը (որն է 4,167֊ը) և կգրպանի 833 դրամը, որը իմ ուղիղ հարկն էր բյուջեին, այսինքն գողություն կանի բյուջեից։
📢 Կոչ եմ անում բոլորին անպայման պահանջել կտրոնը և թույլ չտալ, որ գողանան հարկը բյուջեից։ ☝️Կարևոր է հասկանալ մի բան, որ տարբերություն չկա բյուջեն թալանողը փողը գողանում է մինչև բյուջե մտնելը, թե այնտեղից դուրս գալուց հետո։
Նաև կոչ եմ անում հարկային տեսչությանը 👨‍💼👩‍💼 ուժեղացնել վերահսկողությունը հենց բենզալցակայաններում, սա շատ խոշոր ոլորտ է ու համատարած խախտումներ ունի։

Comments

Կիսվել