ՀԱՆՎԵԼ Է ԿԻՊՐՈՍ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ ։ .. Ի՞ՆՉ է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ:

 Եթե չեմ սխալվում ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները կրիտիկական սահմանին են ։  Ակնհայտ է՝ Բլինքենի վերջին խոսակցությունն Էրդողանի հետ ցածր տոնով չի ընթացել ։

Այդ խոսակցությունը տեղի ունեցավ Բլինքենի եւ Ալիեվի զրույցից մի քանի օր անց։ Եւ այդ զրույցում խոսքը գնում էր Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին։  Եթե հիշում եք, այդ ժամանակ ես գուշակեցի, որ խոսակցությունից անմիջապես հետո Ալիևը կվազի լացելու Էրդողանի մոտ ։ Ալիեվը չվազեց։ Իր տեղը դա արեց արտաքին գործերի նախարար Բայրամովը։

Չի բացառվում՝ Ալիեվի մոտ Բլինքենի հետ խոսելուց հետո գեմոռոյի սուր նոպա պատահեց։ Ինչեւից է․․․ 

Բայրամովին ընդունեց հենց Էրդողանը։ Ու, ակնհայտ է, համոզեց չանհանգստանալ ամերիկացիների վերաբերյալ և էլի ինչ-որ բան ասեց։ Ինչ ասեց այդքանել պարզ չէ, բայց Պոլոզը չափազանց առիթավորվեց ու բոլոր ափերը կորցնելով ինչ ասես չասաց Եվրոնյուզի եթերում ։ 

Բայրամովի ՝ Անկարայից մեկնելուց անմիջապես հետո Էրդողանին զանգահարեց Բլինքենը։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի հաղորդագրության համաձայն ՝ խոսակցությունը կրկին ընթացել էր Լաչինի միջանցքի շուրջ։

Քանի որ հաջորդ օրը (Ըստ Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության) Բլինքենը զանգահարեց կիպրոսցիներին և խոսեց Հյուսիսային և Հարավային Կիպրոսի վերամիավորման համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, պարզ դարձավ, որ Բլինքեն - Էրդողան զրույցը ամերիկացիներին չի գոհացրել ։  

Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մամուլի հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար Կիպրոսի մասին։ Խոսքն առաջին հերթին Լաչինի միջանցքի մասին էր, հետո խոսեցին հացահատիկի գործարքի եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին, բայց Կիպրոսի մասին խոսք չկար։

Հետո, դուք գիտեք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է եղել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ Հայտարարություն, ոչ Բանաձև մինչ օրս հրապարակված չէ ։ Ի՞նչ կարող է դա նշանակել: 

Հայտարարության կամ Բանաձևի տեքստը, ինչպես հասկանում եք, պետք է համաձայնեցվի և ստորագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների կողմից: Եվ այստեղ կարելի է կռահել, որ եթե չկա ոչ Հայտարարություն, ոչ Բանաձև, ուրեմն  տեքստի համաձայնեցման գործընթացը դժվարությամբ է ընթանում։ Պարզ ասած, լուրջ կռիվ է գնում: Բայց՜

Սա նշանակում է, որ ստորագրման նախապատրաստված տեքստը պարունակում է Ադրբեջանի համար շատ ցավոտ կետեր ։  Միանգամայն հնարավոր է, որ խոսքը պատժամիջոցների մասին է։

Այն, որ դա հենց այդպես է, հուշում են նաև Ադրբեջանի գործողությունները ։  Ալիևը փորձում է տպավորություն ստեղծել, թե ի վիճակի է գնալ ռազմական գործողությունների վերսկսման ։  Ընդ որում, նման տպավորություն ստեղծելուն նրան օգնում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը ։ 

Ադրբեջանցիներն համացանցում ակտիվորեն մի տեսանյութ են տարածում, որում երևում է, թե ինչպես են ռուս "խաղաղապահները" հապճեպ տնակներից դուրս հանում ընտանիքի անդամներին և նստեցնում բեռնատարներ ։  Ընդ որում, նրանք դա անում են այնպիսի շտապողականությամբ, որ կարելի է կարծել, որ անմիջական մոտակայքում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում ։  

Այն փաստը, որ սա բեմադրություն է, հասկանալի է նաև օպերատորի դիրքից ։  Եվ ընդհանրապես, ինչ - որ մեկը կարող է պատասխանել հարցերին ՝ Ո՞վ է նկարահանել, ի՞նչու է նկարահանել, ո՞վ է թույլատրել և ինչու՞ ։  Վերջապես, ի՞նչու են ադրբեջանցիներն այդքան ակտիվ տարածում այս տեսանյութը համացանցում։ 

"Զինվորականները չնկատեցին մասնավոր անձին, ով արագ կողմնորոշվելով և լավ ռակուրս ընտրելով նկարահանեց այս պատմական պահը" պատասխանը չի անցնում ։  

Պարզապես այն պատճառով, որ դա ծիծաղելի է: Եթե ձեր ստորաբաժանումը և ստորաբաժանման գործողությունները, այն էլ կապված զինվորականների ընտանիքների անդամների հետ, կարելի է այդքան հեշտությամբ նկարահանել, ապա դուք համազգեստով հիմար եք: Բայց քանի որ դուք հիմար չեք, մնում է կռահել, որ տեսահոլովակը բեմադրված է։

Անցանք առաջ:

Եվ այսպես, Բլինքենը խոսեց Կիպրոսի վերամիավորման մասին !! Եվ ահա. գրեթե անմիջապես համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ Կիպրոսի թուրքերը հարձակվում են ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի վրա ։ 

Եվ դա դեռ ամենը չէ: Ընդամենը մի քանի ժամ առաջ պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց այն մասին, որ հանվում է Կիպրոս ամերիկյան սպառազինության մատակարարման արգելքը ։ 

Ընդ որում, Կիպրոսն իր վրա պարտավորություն է վերցնում թույլ չտալ որպեսզի ռուսական ռազմանավերն օգտվեն իր նավահանգիստներից։

Ահա այսպիսի մազալու բաներ: Խաղադրույքները անընդհատ բարձրանում են ։  Էրդողանն այդ աստիճան գռեհիկ չէր լինի, եթե չինացիներն ականջին ինչ-որ բան չփսփսայն ։ 

Այնուամենայնիվ, ես հակված եմ կարծելու, որ Թուրքիան և Ռուսաստանը ավելի շատ բլեֆ են անում ՝ ժամանակ ձգելով ԱՄՆ-ում հերթական ընտրություններին սպասելիս ։  Իսկ այնտեղ Թրամփն է, ով սպառնում է նորից մտնել Սպիտակ տուն ։  Եվ եթե նրա դեմ քրեական գործը հանկարծ փլուզվի, ապա դրա հավանականությունը շատ մեծ է ։  Չեմ կարծում, որ արժե ևս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանի համար դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ ։ 

Ուստի, եթե մինչ այժմ Հայաստանի ջանքերը սեփական ռազմարդյունաբերական համալիրի կարիքների համար սպառազինության և տեխնոլոգիական սարքավորումների գնման մասով տեղի չեն ունենում արագացված ռեժիմով, ապա հետևանքներն աղետալի կլինեն։ Հուսով եմ, որ կառավարությունում կա այդ ըմբռնումը:..

русский вариант статьи

Comments

Կիսվել