Տեր ունեցողին տերն է տանում, չունեցողին վառանոկը․․․


Հայաստանը բանտարկյալների թվով Շվեյցարիայի և Դանիայի միջև է։ Թուրքիան Եվրոպայում բանտարկյալների թվով 1-ինն է։ Նրան հաջորդում են Վրաստանն ու Ադրբեջանը։


Հիմա սա ինչ որ բանի մասին խոսող ցուցանիշ է, թե՞ ոչ։ 

Իմ հայրենակիցների բնավորությունը լավ իմանալով (այսինքն ի՞նչ բնավորություն՝ խասյաթ), կռահում եմ՝  սոց․ցանցերում կսկսեն դժգոհել․․․

Մի մասը (այն որ իրենց ընդիմադիրի տեղ են դրել) կսկսեն՝ "Բա որ ասում էինք՜․․․ Բա տենց էլ պիտի լինե՜ր։ Էս դավաճան իշխանությունը ինչ գալավարեզ կա դուրս ա թողել, որ իրանց օգնեն երկրի վերջը տան․ Դուք էլ գիտեք մի լավ բանա․․․ Վայ թաղեմ․․․" Ու սենց շարունակ։

Մյուսները (այն որ մշտապես դժգոհ են)...

Ասելս ու լինելը մեկ եղավ։ Արդեն գրեցին՝ "Եթե բոլոր հանցագործ-թալանչի-մարդասպանները ձերբակալվեն, երևի առաջին եռյակում հայտնվենք։ Այնպես ,որ ուրախանալ պետք չի։" Ու այս ոճով շարունակ․․․

Իրականում, ասեմ ձեզ, նախկինում բանտերը լիքն էին մարդկանցով, որոնց այնտեղ լինելը հեչ անպայման չէր։ Մարդիկ ամիսներով ու տարիներով փթում էին բանտախցերում երբ դատական վճիռ էլ չկար։ Այսինքն՝ դեռ ապացուցված էլ չէր մարդը այդ անտեր լահմաջոն գողացել էր թե ոչ, բայց մնում էր կալանքի տակ, որովհետև դատարանները ծանրաբեռնված էին ու դանդաղ էին աշխատում․․․ 

Ես մի բան էի նկատել՝ եթե բոլոր ոստիկաններին, քննիչներին, դատավորներին ու դատախազներին կալանավոր էին, իսկ թափուր մնացած տեղերը կալանավորներով լրացնեին, ապա երկրում ոչինչ չէր փոխվի․․․ Անգամ կարող էր լավանալ․․․   

Դե որ ջոջերի լամուկները անկախ հանցանքից բերդի դռանը չէին հասնում դա բոլորը գիտեն։ Ասում էին՝ "Տեր ունեցողին տերն է տանում, չունեցողին վառանոկը․․․" ․․․ Ու այդ իրավիճակին ժողովուրդը մի տեսակ մերվել էր․․․

Ու հիմա մի փոքր մաթեմատիկա․․․ Եթե նախկինում մոտավորապես Ադրբեջանի ու Վրաստանի չափ ցուցանիշ ենք ունեցել, այսինքն ամեն հարյուր հազարից 200-ը նստած էին, իսկ այժմ նստած են ընդամենը 70-ը ու այդ պարագայում հանցագործության աճ չի նկատվում, ապա զուր տեղը քանի՞ մարդու կյանք են կերել, քանի՞ ընտանիքների արյունն են խմե՞լ․․․ Մասշտաբները պատկերացրեցի՞ք․․․

Ու գլխավորը հիշեք՝ այդ ստատիստիկաների տակ առանձին - առանձին մարդկանց ճակատագրեր են․․․ Ահա թե ինչն է կարևոր։  




Comments

Կիսվել