Հատուկ ջոկատաինները պետք է արդեն լինեին Կոլումբիայում:

Հայ մարդը, Հայոց պետության կողմից պիտի անուշադրության չմատնվի:


Անկախ իր քաղաքացիությանն ու դավանանքի, հայը ամենուրեք պետք է զգա, որ Հայքը իր մեջքին է կանգնած:

Միայն այս դեպքում համայն Հայությունը կկարողանար խոսել իրական համախմբվածության մասին: Ուրեմն մեզ վառ ու արտասովոր օրինակներ են պետք...

Գուցե շատերին սա ցննդաբանություն թվա, բայց եթե ես լինեի նախագահի տեղը, ապա դեռ անցած գիշեր կապ կհաստատեի Կոլումբիա իշխանությունների հետ և, արդեն առավոտյան, հատուկ ջոկատայինների մի մեծ խումբ ճանապարհ բռնած կլիներ դեպի Կոլումբիա:

Մի հայ մարդ, որ ինչ որ հետազոտության համար մեկնել էր Կոլումբիա, գերի էր վերցվել տեղացի հեղափոխականների կողմից: Մանրամասները բաց թողնենք: Այդ մարդը պայքարել է, կռվել է և ինքնել վիրավորվելով թաքնվել է ջունգլիներում:

Այժմ իր կյանքը վտանգի տակ է, իսկ ոմանց համար սա կատակի առարկա է դարձել: Զարմանալի բան:

Այո՝ ծախսատար, գուցե և դժվար լուծելի խնդիր եմ դնում, բայց այս մարդասիրական, հայասիրական քայլը շատ բան կարող էր փոխել մեզանում ու, նաև, օտարներինել շատ շատ բաներ կբացատրեր:
Եթե օտարության մեջ ծնված և մեծացած հայը, պետք եղած դեպքում իր ձեռքն է մեկնում Հայրենիքին, ապա Հայրենի Պետությունը, պետք եղած դեպքում, նույնպես պիտի իր օգնության ձեռքը մեկնի:

Հիմա կասեն ՝ պետությունը ո՞ր մեկին հասնի: Ամեն մեկին: Հենց դրա համար է ի սկզբանե ստեղծվել Պետություն հասկացությունը: Հենց այդ դեպքում մենք մեզ մի բռունցք կզգանք և մեր թշնամիներնել դա պարզ կտեսնեն:
 


Comments

Կիսվել