Վաղվա պատերազմների հաղթողը գուցե և լույս արձակող խավարասերը լինի:

Անշուշտ՝ ական փնտրող սարքեր, անօդաչու թռչող սարքեր, կառավարվող արկեր և այլն, և այլն, և այլն մեզ պետք են: Պարզ է՝ պետք է ստեղծել ու զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը:

Այո՝ չեմ կասկածում, որ Հայաստանում և Սփյուրքում կան բավարար քանակի լավ մասնագետներ, որ կկարողանան հեղափոխական տեմպերով ոտքի դնել մեր ռազմարդյունաբերությունը:

Բայց սրա հետ մեկ տեղ պետք է լավ հասկանանք, որ զոռոցի ենք կպնում շատ հզոր ռազմարդյունաբերություն ունեցող տերությունների հետ ու միշտ կլինենք հետապնդողի դերում և սա մեր թույլ տեղն է: 

Բայց մենք թույլ տեղեր ունենալու իրավունք չունենք, մենք ստիպված ենք հաղթել զոռոցիում... Բայց ո՞նց...

Մեզ պետք է սեփական, կոնցեպտուալ նոր տեսակի գերէֆֆեկտիվ զենք, որը տարբերվում է բոլոր եղաց զենքի տեսակներից իր սկզբունքով:


 Որպեսզի դա հնարավոր լինի, մեր գիտնականը պետք է կարողանա ձերբազատվել կարծրատիպերից ու դոգմատներից, փորձի մտածել յուրովի ու հակառակ բոլորին - որտեղ գնահատվում է չափի մեծությունը, գնահատել չափի փոքրությունը ու հակառակը; որտեղ գնահատվում է հզորությունը, այնտեղ որոշում գտնել հզորության ի սպառ բացակայության մեջ և այսպես շարունակ: 

Այս ամենի հետ միշտ պետք է հիշել, որ այն ինչ այսօր մեզ թվում է անհնարին, վաղը դառնում է, ոչ միայն հնարավոր, այլև զարմացնում է իր հասարակ լուծումներով երբ մարդիք ասում են՝ Վայ քու արա, ո՞նց եղավ, որ շուտ գլխի չէնկա

Վաղվա պատերազմների հաղթողը գուցե և լույս արձակող խավարասերը լինի: Հարցն այն է թե ով առաջինը գլխի կէնկնի ու կստեղծի այդ խավարասերին:

Comments

  1. Золотые слова: "մտածել յուրովի ու հակառակ բոլորին - որտեղ գնահատվում է չափի մեծությունը, գնահատել չափի փոքրությունը ու հակառակը; որտեղ գնահատվում է հզորությունը, այնտեղ որոշում գտնել հզորության ի սպառ բացակայության մեջ". Примерно,- философия "Айкидо" в науке плюс "все гениальное просто".

    ReplyDelete

Post a Comment

Կիսվել