ՀԱՇՏ

Աճառեանը հայ.հաշտը համեմատում է պհլ.*āšt «հաշտ, խաղաղ» -ի հետ, որը, իր կարծիքով, պահլավերենում գոյություն է ունեցել, սակայն չի ավանդվել:
Որպես հիմք, իր այս ենթադրության համար, բերում է զենդxšti-, պհլվ. āštiհ, պրս.āšti, որոնք ունեն «հաշտություն, խաղաղություն» նշանակությունները:
Սակայն Աճառեանը չգիտի լուվիական aššatta-ի մասին, որն ըստ Մելխերտի նույն նշանակություններն է ունեցել: [տես. Lexica Anatolica. V.2; Cuneiform Luvian Lexicon. H.Graig Melchert. Chapel Hill, N.C. 1993., p.35]
Հետևապես՝  եթե ենթադրում ենք, որ հայ.հաշտ-ը պետք է, որ փոխառություն լինի, ապա փոխառության համար ունենք, շատ ավելի հարմար ու տրամաբանական, լուվիական սկզբնաղբյուր կամ, ինչն ավելի տրամաբանական է աշխարհագրական առումով, ստիպված ենք մտածել որ այս բոլոր ձևերը, այդ թվում լուվիականը, գալիս են հայերենից:

19.12.2014. Երևան: Արման Ռևազյան © 

Comments

Կիսվել