Իլհամ Ալիև "Իմ հետ ձեզ ել կտանեմ "




Մենք մի լավ օրի չենք, բայց այն ինչ կատարվում է Ադրբեջանում կարելի է հոգեվարք անվանել: Մանաթը շարունակում է գլորվել գրողի ծոցը ու եթե մոտ ժամանակներս Ադրբեջանի կառավարությունը չկարողանա մեծ գումարներ հայթայթել արտաքին ֆինանսական աղբյուրներից, ապա գործը, ինչպես ասում են, բուրդ է:


Գործն հասել է նրան, որ արտասահմանցի զբոսաշրջիկները Բաքվից հայրենիք վերադառնալիս չեն կարողանում մնացած մանաթները փոխանակել եվրոի կամ դոլլարի: Իսկ սա հոգեվարքի կատարյալ ցուցանիշ է:


Անմիջական հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիա կատարելով և պատերազմի վտանգի առջև կանգնեցնելով բոլորին, Իլհամ Ալիևը փորձում է ինչ որ մարդկանց հասկացնել, որ եթե նրանք չ՝շտապեն իրեն օգնության ձեռք մեկնել, ապա իրենց իսկ միլիարդավոր ներդրումները կարող են փոշիացվել պատերազմի հորձանքում:

Կարճ ասած Ալիևն ասում է ՝ "ես կորցնելու բան չունեմ՝ իմ հետ ձեզ ել կտանեմ":



Comments

Կիսվել