Խրախճանք ժանտախտի ժամանակ

Ախբը թափում ենք կողքի բարցրահարկ շենքի ախբանոցում: Ինչ որ մեկը ախբանոցի դուռը բաց էր թողել: Մի ահռելի քանակի հացի մնացորդ տեսա թափված:
Մենք հայերս շատ ենք հաց ուտում, բայց, երևի թե, կերածից ոչ պակաս չափով թափում: Լավ կլինի չթափենք, բայց ասա մի ասա թափում ենք:
Մտածեցի՝ ախր այն երկրում, որ շրջափակման մեջ է ու օգտակար ռեսուսների պակաս ունի, պիտի որ խնայողության բարցրագույն աստիճանի ռեժիմը գործի:


Աղբանոցներում հազարավոր տոննաներով հաց է կորում գնում, մինչ դեռ այդ հացը, ինչ որ կերպ պետք է հավաքվի, վերամշակվի կերի և խոզաբուծարաններին հնարավորինս ցածր գնով վաճառվի: Վստահ եմ, եթե գործին խելացի մոտեցվի, խոզի մսի գինը ջրի գին կդառնա և արտաքին շուկայում ել մրցունակություն կունենա, և խոզի մսից արտադրվող մսամթերքի գնի արժեքի վրա կազդի:

Սրանից քանի տարի առաջ կարդացի, որ ինչ որ երկրում (չեմ հիշում Թայվան, Կորեա թե այլուր), ժողովուրդն ինքը հարց բարցրեցրեց թե՝ մենք նաֆտ չունենք, բենզին չենք արտադրում ու ստիպված ենք ներմուծել, ուրեմն եկեք հրաժարվենք մեծ ու շատ բենզին վառող ավտոմեքենաներից և, դրանով, մեծ միջոցներ տնտեսենք: Ու արեցին:

Ու այդ պետությունը մեզ պես շրջափակման մեջ չի՝ պարզապես ժողովուրդը բանականությանը ու տրամաբանությանը համապատասխան որոշում կայացրեց:
Իսկ մենք ի՞նչ ենք անում՝ այո Խրախճանք ժանտախտի ժամանակ:

 Աչքիս մեծ մասի բիզնեսմենների խելքը, բացի կաֆե ու ռեստորան բացելուց, ուրիշ բան չի բրդում:  Հիմա դա ո՞վ պետք է անի: Չկա՝ չկա եկեք գերմանացի կանչենք: Բա ի՞նչ անենք:


Comments

Կիսվել