Դու ես Աստծո որդի՝ հենց դու...



Գալիլեո Գալիլեյը ասում էր `Ես նախընտրում եմ գտնել զուտ մեկ ճշմարտություն, թեկուզ աննշան, քան  բանավիճել մեծ հարցերի շուրջ, չգտնելով ոչ մի ճշմարտություն:

Գիտե՞ք թե ինչու է նա եկել այդ եզրակացության: Նայելով աստղերին նա հասկացել է մի տարրական բան`հնարավոր չէ տեսնել ամբողջ տիեզերքը, բայց կարելի է տեսնել աստղեր ու այդ առանձին աստղերից եկած լույսը ի գիտություն առնել:
Հիմա փորձենք սրանից այլ պրոեկցիա ձևավորել ` Հնարավոր չէ Աստծոն ընկալել (դա չափազանց մեծ մեծամտություն կլիներ մեր կողմից, նույն ինչպես պնդել թե մենք ունակ ենք ամբողջ տիեզերքը տեսնել) բայց մենք կարող ենք գոնե պատկերացնել, որ ինչպես աստղերն էն տիեզերքի մասնիկներ, այնպես էլ մենք Աստծո մասնիկներ ենք: Ու հենց այս գաղափարն էր տիրում ամբողջ աշխարհում մեհենական վաղ ժամանակաշրջանից սկսած: Ու այդ գաղափարը ծագել է հենց այստեղից` Հայոց երկրից:
Ընդունելով քեզ որպես Աստծո մասնիկ ու անվանելով քեզ Աստծո Որդի, դու անմիջապես հասկանում ես, որ դու պատասխանատու ես ամենի համար:
Ինչպես աստղերը լույս են արձակում, այնպեսել  դու պետք է այդ լույսը արձակես: Ավելի կտրուկ սա պետք է ասվի` Ինչպես աստղերը պարտավորված են լույս արձակել, այնպես ել դու պարտավոր ես լույս արձակել: Հենց դու դաթարում ես Աստծո Որդու դերը կատարել, անմիջապես խավարն ու քաոսն են առաջ գալիս: Եթե քեզ թվում է, որ այն ամենը ինչն այսոր կատարվում է աշխարհում, կատարվում է անկախ քեզանից, ապա դու չարաչար սխալվում ես, որովհետև այս բոլոր չարիքները կատարվում են միայն այն պատճառով, որ դու մոռացել ես քո առաքելության մասին և լույս չես արձակում:
Գիտեք ինչու՞ է այդպես: Որովհետև օրերից մի օր ձեզ համոզեցին, որ կար միայն մեկ Աստղ, կար միայն մեկ Աստծո Որդի, որի անունն էր Հիսուս Քրիստոս, որի վրա բարձեցին ողջ մարդկության մեղքերը, գամեցին խաչին ու ասացին ` Օրերից մի օր նա հարություն կ՝առնի ու երկիրը նոր լույսով կ՝պատվի:

Comments

Կիսվել