Ի՞նչ վիճակում կհայտնվի Ալիևը Էրդողանի բացակայության դեպքում
Ըստ թուրք լրագրող Ջան Աթաքլեին, որի մասին ասում են թե փորձառու և լավ տեղեկացված լրագրող է, վիրահատությունից հետո Էրդողանը պետք է որոշի՝ շարունակել մնալ իր պաշտոնում, թե ոչ: Այսինքն՝ Էրդողանի վիճակը բավականին վատ է։
Հայաստանում այս լուրը հետաքրքրության է արժանացել։ Կարծիք կա թե Թուրքիայի ագրեսիվ, ծավալապաշտական, հակահայկական արտաքին քաղաքականությունը հենց Էրդողանի անձով է պայմանավորված։ Այս կարծիքը չի կարելի ընկալել որպես կատարյալ ճշմարտություն, բայց և չի կարելի ասել թե հիմնազուրկ է։
Պետք է խոստովանել, որ Էրդողանը պատմություն կերտելու ձգտող անձնավորություն է։
Այդ ձգտումը կապվա՞ծ է մանկական տրավմայի հետ, թե՞ նրա վարքի հիմքում քիչ թե շատ արժանի բան կա։ Կարևոր չէ! Կարեւորը միայն այն է, որ թուրքական քաղաքական տարածքում հնարավոր չէ գտնել իրեն հավասարազոր ռնգեղջյուր։ Ուստի Էրդողանի հեռանալն ամեն դեպքում այս կամ այն չափով նվազեցնում է լարվածությունը Թուրքիայի սահմանների ողջ պարագծով։ Եվ դա մեծապես շփոթեցնում է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի խաղաքարտերը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի բռնապետի թիմի վերլուծաբանները վաղուց հաշվարկել են, որ ներկա պայմաններում Թուրքիայի ցանկացած այլ ղեկավար կնախընտրի համապատասխանեցնել աշխարհաքաղաքական նկրտումները տնտեսական կարիքների հետ, ինչը նշանակում է Թուրքիայի շրջադարձ դեպի Արևմուտք՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով։ . Այդ իսկ պատճառով մենք չլսեցինք Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ Ադրբեջանի չեզոքության նվազագույն դրսեվորում։ Եվ սա հասկանալի է! Միայն Էրդողանն իր տնտեսական վիճակը բարելավելու համար փող կփնտրի Չինաստանում, Պարսից ծոցի երկրներում, Սաուդյան Արավիայում ու Ռուսաստանում։ Միայն Էրդողանը, ռուսների հետ հանցակցությամբ և հակառակ Արևմուտքին, կփորձի ճեղքել «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանով։ Միայն Էրդողանը կարող է աջակցել Ադրբեջանին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնակցման հարցում՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, և, ի վերջո, միայն Էրդողանը կարող է հասնել նրան, որ ռուսական զորքերը դուրս բերվեն այն տարածքներից, որոնք իրենք համարում են ադրբեջանական։
Էրդողանի բացակայության պայմաններում Արցախի հետ 44-օրյա պատերազմում ռազմական հաջողությունները վերածվում են ադրբեջանցի բռնապետի անդրավարտիքի մեջ գցաց ոզնու։ Թուրքիայի թեքումը դեպի Արևմուտք կստիպի Ալիևին հաշտության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, հաշտվել իր պատկերացված «Զանգեզուրի միջանցքի» բացակայության հետ, հայ-թուրքական սահմանների բացման հետ. Ավելին՛ նա ստիպված կլինի Մինսկի խմբի_2 (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա) միջնորդությամբ Արցախի հետ նստել բանակցային սեղանի շուրջ...
Այլապես Իլհամ Ալիեւը ստիպված կլինի համաձայնել ռուսական զորքերի Ադրբեջանի տարածք մտնելուն և ռուս-բելառուսական դաշինքին միանալու առաջարկին , եթե, իհարկե, մինչ այդ ռուսները ունակ լինեն նմանատիպ գործողությունների։
Ամեն դեպքում, առանց Էրդողանի այս բոլոր սցենարները կապված են Ալիևների ընտանիքի անձնական անվտանգության խնդիրների հետ, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ի վիճակի է մեկ ակնթարթում հզոր դժգոհություն առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ։ Եվ մենք գիտենք, թե ինչպես է դա ավարտվում:
Comments
Post a Comment