Ի՞ՆՉ է ՍՊԱՎՈՒՄ ՎԱՂԸ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՄԱՐՏԵՐՈՒՄ:



Եթե կարճ (դե ոչ ոք չի կարդում երկար) ամերիկացիներին չհաջողվեց Ադրբեջանին հետ պահել ռուս-թուրքական տանդեմի քայքայիչ ազդեցությունից ։

Կրկնել այստեղ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված նորությունները, որոնց մասին առանց այդ էլ բոլորը գիտեն հատուկ ցանկություն չկա։ Էականն այն է, որ Ալիևը կողմնորոշվել է, թե ում կողմից է ինքը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի ռազմական ներխուժման հնարավորությունը Հայաստան պահպանվում է ։ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար ։
Իսրայելի և Պաղեստինի իրադարձությունները գործնականում զրոյացնում են Հնդկաստանից Եվրոպա մատակարարման շղթայի իսրայելական նախագիծը ։
Առավել մեծ արժեք է ստացել Պարսկաստանով, Հայաստանով և Վրաստանով անցնող երթուղու գինը ։ Կարծես թե այս դեպքում Պարսկաստանը համաձայն է Լիբանանում Հըզբոլլահի սանձերը քաշել։ Չե՞ որ հայկական երթուղին, ի տարբերություն հրեականի, չի շրջանցում Իրանը։
Բայց չե՞ որ մենք լավ ենք հիշում Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան շրջանցող ոչ մի երթուղի նա թույլ չի տա ։
Գուցե և կրկնվում եմ, բայց շուրջս Էրդողանի դերի թերագնահատում է զգացվում։ Մինչ դեռ այդ ստահակի ցանկություններով են շարժվոմ Իսլամական Պետությունը, ՀԱՄԱՍ-ը, Ալիևն ու Պուտինը ։ Թվում է, թե աֆղանական թալիբները նույնպես պետք է ընդգրկվեն այս ցուցակում։

Այնպես որ, դեռ չեմ կարող ասել թե մեզ խաղաղ ապագա է սպասում։ ..



Comments

  1. Thank you for the fresh and unique perspective you bring to your topics.

    ReplyDelete

Post a Comment

Կիսվել