Սպասում ենք


1919 թվականին Արցախը չմիավորվելով Հայաստանին, "անկախ Արցախ" ու "երկու պետություն - մեկ հայրենիք" երգերը երգելով ի վերջո ստիպված եղավ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ 
Արդյունքում` 1920 թվականին ստացավ Շուշիի եղեռնը (ավելի քան 20 000 զոհ), հետո ևս 60 000 զոհ Արցախի ողջ տարածքում։ Չկա ոչ մի երաշխիք, որ պատմությունը նույն շրջապտույտը չի կատարում։ Հակառակը՝ փաստերը խոսում են այն մասին, որ գալիս ենք նույն հանգրվանին։ 
Արցախցու կյանքը, իրավունքները, ազատությունները երաշխավորված չեն։ Ներկայիս իրավիճակը պարտադրված է բռնի ուժով և, ուրեմն, անօրինական է։ 
Սպասում ենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ու նոր եզրակացություններ անում։

Comments

  1. I'm grateful for the positive community your blog has fostered.

    ReplyDelete

Post a Comment

Կիսվել