Հերթական ապուշ ռեկորդը

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը ցույց է տվել Լեռնային Ղարաբաղից սոցիալական ցանցերի օգտատերերի սքրինշոթերը ՝ որպես ապացույց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ չկա: Մարդիկ, իբր, նշում են հարսանիքները, իսկ սեղանները լի են սննդով։ Ահա facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերից մեկի արձագանքը ։

Բոլոր հիմարություններն արվում են դեմքի լրջագույն արտահայտությամբ։

Մի ամբողջ պետության դիրքորոշումը կառուցել անհայտ ինստագրամի էջի սկրինշոթերի վրա, հիմարության հերթական բարձրունքն է։

Իրենք կարողանում են հերթական ապուշ ռեկորդը սահմանել։

Սա ինֆորմացիոն պատերազմի դրվագներից մեկն է։ Այսպես խեղաթյուրում են իրական պատկերը ու արցախցիների տառապանքը ծաղրի են ենթարկում դիտավորյալ կերպով` հասցնելու համար հուսահատության։





Comments

Կիսվել