Ի՞նչին հասավ Պրիգոժինը․


 The New York Times-ը գրում է.

« Ռուսները կիրակի արթնացան այլ երկրում: Նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությանը սպառնող ամենաուժեղ մարտահրավերը չեզոքացվել է, բայց նոր հարցեր են ծագել նրա հեղինակության և Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ » :
Հոդվածում ասվում է, որ Պրիգոժինը փշրել է Պուտինի  հեղինակությունն ու անսխալականության աուրան։ Նրա կոշտ քննադատությունն ու լկտի գործողությունները կասկածի տակ դրեցին Ուկրաինայի դեմ պատերազմելու հիմնավորումները և Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարության իրավասությունը։ Եվ հետո հոդվածի հեղինակները եզրակացնում են.

«Կրեմլին նման ուղղակի մարտահրավերի հետևանքները, կարող են չզգացվել օրերով կամ շաբաթներով, բայց խորը հետևանքներ կունենան Ուկրաինայի ճակատագրի և Ռուսաստանի միջազգային դիրքի վրա, քանի որ Չինաստանի նման գործընկերները գերագնահատեցին Պուտինի ռեժիմի ուժը։ ».

Հիմա ի՞նչ եմ ուզում ասել հարգելի ընկերներ՝ Պրիգոժինը, որպես կատարող, հիանալի կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Պատրուշևը (ԱԴԾ) իշխանության համար պայքարում ոչնչացրեց իր մրցակից Շոյգույին (ՊՆ)։

Բայց իմ խորհին համոզմամբ այս պատմության մեջ դա ամենա կարևորը չէ։ Իրական տիկնիկավարը այստեղ չի երևում։ Մենք դեռ պետք է հասկանանք թե ով է նա։ Կփորձեմ հաջորդ հոդվածում ջրի երես հանել նրան։ Իսկ հիմա ասեմ միայն, որ այս պատմությունը վերաբերում էր ոչ այնքան Ուկրաինային, որքան Հարավային Կովկասին։ 

Comments

Կիսվել