ԿարԷն Բաղդասարյան - Զորաց քարերի նշանակության մասին

Գիտնական Աշոտ Փիլիպոսյանը իր խմբի հետ ուսումնասիրում է "Զորաց քարեր” հուշարձանը։ Դեռ ուսումնասիրությունները չավարտած նա հայտարարում է, որ հուշարձանը աստղագիտական ուսումնասիրությունների նպատակով չի օգտագործվել։

Ես մի քանի տարի եղել եմ կամավոր հայ-բրիտանական հնէագիտական արշվախմբում, որը ուսումնասիրում էր “Զորաց քարերից” 17կմ հեռավորության վրա գտնվող, Ծղուկ լեռան մոտ գտնվող ժայռապատկերները։ Տեղանքը հայտնի է Ուխտասար անվամբ։ Եվ ահա երկար տարրիների փաստագրական տվյալների հավաքելուց հետո, երբ եւ բրիտանական եւ հայկական կողմում աշխատողները լուրջ գիտնականներ էին, նրանք համարձակվեցին ընդամենը մի քանի տող վերլուծություն գրել, թե ինչ նպատակներով կարող էին օգտագործվել ժայռապատկերները։ Դա ասում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե որքան անհասկանալի է ինձ համար թե ինչպես կարող է գիտնականը համարձակվել ինչ որ հետեւություն անել, երբ դեռ չի ավարտել իր աշխատանքները։ Եվ ինչպես կարող է նման համարձակ հետեւություն անել, երբ դեռ փաստագրական տվյալները պետք է ամբողջանան, վերլուծվեն, համադրվեն, ներկայացվեն որոշակի շրջանակներին, ստանան քննադատություն եւ վերախմբագրվեն, որ նոր վերջում հնարավոր լինի մեկ-երկու նախադասությամբ հետեւություն գրել։ Տեղադրում եմ մեր արշավաբմրի վեբկայքի հասցեն՝
http://ughtasarrockartproject.org
Զարմանքս ավելի է մեծանում, երբ մտքիս են գալիս վերջին գիտական նորությունները։ Այսպես, Սթոունհենջը ուսուսմնասիրող գիտնականների մի խումբը եկել է այն կարծիքին, որ քարերից երկուսը ի սկզբանե եղել են այդտեղ եւ չեն բերվել եւ այդ քարերի միջոցով մարդիկ հետեւել են ամառային եւ ձմեռային արեւադարձերին։ Կարծում եմ, երբ մարդիկ ասում են որ Զորաց քարերը հնարավոր է եղել է աստղադիտարան, ապա հիմնականում հենց իր գյուղատնտեսական եւ օրացույցային իմաստը ի նկատի ունեն։ Սա նշում եմ այն պատճառով, որ Փիլիպոսյանը նշել էր, որ որեւէ գործիք չի հայտնվել։ Կարծում եմ, որ հենց քարերը իրենք իրենցով կարող էին գործիք լինել ինչպես Սթուունհենջում։ Ավելին, Սթոունհենջը նույնպես եղել է դամբարան ինչպես Զորաց քարերը։ Այնտեղ շրջակայքում բազմաթիվ թաղումներ են բահայատնվել։ Այնպես որ Զորաց քարերի դամբարան լինելն էլ ոչ մի հիմք չի, որ այն աստղադիտարան չէր կարող լինել։
https://www.popmech.ru/…/418832-odna-iz-glavnyh-tayn-stoun…/
Ավելին, վերջերս գիտնականնները բացահայտել են որ աստղագիտական պատկերացումներ մարդիկ ունեցել են շատ ավելի վաղ ժամանակներում եւ նույն արեւադարձերի մասին պատկերացումները հավերժացրել են եվրոպական մայրցամաքի ժայռապատկերների մեջ։ Կարող ենք հեռու չգնալ եւ մեջ բերել նաեւ Պորտասարի ուսումնասիրությունները։
https://www.ed.ac.uk/…/cave-paintings-reveal-use-of-complex…
Ամփոփելով ասեմ, որ պետք չէր շտապել, դեռ ամեն ինչ առջեւում է։ Ավելին ասեմ, այսքան խնդիրներից հետո, եթե մենք ցանկանում ենք, որ Զորաց քարերի ուսումնասիրությունը ստանա հանրային վստահություն եւ գիտական ճանաչողություն, ճիշտ կլինի որ տարածքը տրվի այլ գիտական խմբի եւ իրականացվի համատեղ որեւէ այլ երկրի արշավախմբի հետ։

Comments

Կիսվել