Հարց Արթուր Մեսչյանին

Հտաքրքիր է՛ ի՞նչ է մտածում Երևանի նոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքի տեսքը այլանդակող Ագաթանգեղոսի 7 հասցեյով գտնվող շենքի մասին։


Առաջարկ։

Քանի որ շուրջ բոլորը հիմնարկ-ձեռնարկություններ են, բազմաթիվ առեվտրի համալիրներ և կետեր, կարելի է վերածել այն ժամանակակից բազմահարկ ավտոկայանատեղու։ Սրանից առաջացող շահույթը, թվում է թե պետք է բավարար լինի ոչ միայն ներդնողի շահը ապահովելու համար, այլ և շենքի բնակիչներին Կենտրոն համայնքի տարածքում համարժեք բնակարան գնելու համար։

Կա երկրորդ տարբերակը։ Կանադայում այս տիպի տգեղ շենքերը տվել էին առտ-դիզայնի մասնագետների ձեռքը և նրանք այդ տգեղությունից ստացել են իսկական արվեստի գործ։ Ցավոք սրտի հոդվածը այդ կանադական փորձի մասին չգտա․․․

Մի բանը միանշանակ է՛ այս անճոռնիության հետ ինչ որ բան պետք է անել։ 

Comments

Կիսվել