Դոնալդ Թրամփի օգնականի գալ-գնալու մասին

Դոնալդ Թրամփի գլխին ուզում ես քար տաշիր, նա էլի իրենը կասի։ Հայերեն այդպիսի մարդիք, մի բառով, կոչվում են ԽԵՎ։ 
Եվրոպացիք, ռսները, չինացիք ու, էլ չասած, պարսիկները՝ Թրամփի խեվության արգասիքը իրենց կաշիների վրա լավ են զգում։ Հերթը մեզ հասավ․․․  
Չնայած սուտ եմ ասում։ Կան ոմանք ով դրա գլխին համ քար են տաշում, համ ցելա են գցում, համ կրակ են վառում ու ինքը հենց իրենց ասածն է անում։ Տեսահոլովակը վկա․․․


Այժմ Բոլտոնը եկավ ու հայտնեց, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ստրատեգիական գործընկերն է և, որ այդ երկրում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվում ազգությամբ հրյա՝ Իրլի Լիտցենբերգերը, որն այս պահին զբաղեցնում է, ոչ ավել - ոչ պակաս,  պետդեպարտամենտի ռազմա-քաղաքական հարցերի բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը։ 

Սրա հետ մեկտեղ հայտարարվում է, որ Դոնալդ Թրամփը փորձելու է չեղարկել ԱՄՆ Կոնգրեսի 907-րդ ուղղումը որով արգելվում է օժանդակությունը Բաքվին ԱՄՆ Կառավարության կողմից։

Հետո գալիս է Հայաստան և փորձում հրամցնել մեզ թե՝ "Գործողության դադարեցման մասին որոշում դեռ կայացված չէ, և չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին այն կլինի զենքի վաճառքն ավելացնելու մասով: Բայց իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանն իր սպառազինության մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի ավելի քան 80 տոկոսը ձեռք է բերում ՌԴ-ից: Այս հանգամանքը, անշուշտ, չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման"։

Մենք ել այս ամենը հալած յուղի տեղ պիտի՞ ընդունենք։

Կարո՞ղ ենք մտածել, որ այժմ Թրամփը Իսրայելի պատվերն է կատարում՝ սրելով իրավիճակը մեր տարածաշրջանում։ Կարծեմ պատասխանը միանշանակ է՝ ԱՅՈ։

Դոնալդ Թրամփը չի կարող հեռանալ առանց սեփական պատերազմի և Իսրայելի պատվերը չկատարած։ Նա լուրջ մտադրություն ունի հարվածել Իրանին և այդ ծրագրում  Ադրբեջանը անչափ կարեւոր դեր է կատարելու։

Հերթական անգամ Հայքի շահերն համարվելու են առ ոչինչ և գինը վճառելու ենք հենց մենք։ Համենայն դեպս այդպես է ծրագրավորված։

Այսպիսով հարց է ծագում՝ ու՞ր է ամերիկայի հայ համայնքը։ Իրավիճակը այնքան լուրջ է, որ 1 օրը մեծ նշանակություն ունի։ Սա այն պահն է, երբ ԱՄՆ-ի ամբողջ հայությունը, ներքաշելով իրենց այլազգի բարեկամներին, պետք է փողոց դուրս գա և ցանկացած ու անցանկալի ձևերով տապալի Թրամփի ծրագրերը։  Հակառակ դեպքում` պատերազմ, որի զոհը կանխորոշված է։ 

Հ․Գ․ Բացարձակապես անպայման չէ, որ հակա-թրամփյան գործընթացը կապվի մեր տարածաշրջանի հետ։ ԱՄՆ-ում կա նրա հանդեպ լուրջ դժգոհություն և, ընդամենը, անհրաժեշտ է բարցրացնել նոր դժգոհության ալիքներ։   

Comments

Կիսվել