Աղքատ Հակոբը աղքատության հարցն է լուծում:

Զարմանալու բան չկա: Եթե Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լինի մեկը ում մարդիք ճանաչում են Բեդնի Հակոբ (ռուս.бедный "աղքատ") մականվամբ, ուրեմն ժողովուրդը ոչ մի դժգոհելու տեղ չունի:




Աղքատ Հակոբից լավ աղքատի գյոռը ոչ մեկ չի իմանա: Հակոբնել բերան-բերան ասումա՝
"Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց: armlur.am
Համել աղքատը ինքնա՝ Հակոբը ու քանի որ որոշում կա աղքատության դեմ պայքարել, ապա դա ավտոմատ կերպով նշանակում է Բեդնի Հակոբին սարքել Բոգատի Հակոբ (ռուս.богатый "հարուստ") ու պռծ:  Բա մնացա՞ծը...

Մնացածը աղքատ չէն: Մնացածը՝ Չունևոր, չքավոր, ընչազուրկ, անինչ, կարոտյալ, կարիքավոր, թշվառ, խեղճուկրակ, ձեռքը դատարկ, գրպանը ծակ, ավուր հացի կարոտ, անկ ու տնանկ մուրացկաններն են:

Դրանց հոգալուն պետության ձեռը դեռ չի հասել: Պետությունը հազիվ Բեդնի Հակոբի դարդովա տապակվում ու հենց դրա համար է, որ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն է տվել: Ինքը իրա ձեռքով, պիտի իրա հարցը լուծի:

P/S Ասում խոսում ենք, բայց արդեն ցիննիկության բոլոր սահմանները անցած են: Հանեք ռադ արեք ըդ տուֆտին իրա աթոռից ու քշեք թող գնա իրա տուֆտությունները Հայաստանից դուրս տուֆտի:  Ինքն ու իրա նմանները ի՞նչ իրավունք ունեն ընդհանրապես Հայաստանում պետական գործչի կոչում կրել: Ամոթ է տո...


Comments

Կիսվել