Գերմանացի գիտնականներ. փարավոնները Հայաստանից են

Մաքս Պլանկի ինստիտուտի եւ Թյուբինգենի համալսարանի գերմանացի
գիտնականները վերականգնել են 90 եգիպտական մումիայի գենետիկ կառուցվածքը՝
գենոմը: Մումիաների հասակը տատանվում է 1500-3500 տարվա սահմաններում:

Ուսումնասիրելով արդյունքները, նրանք եկել են այն եզրահանգման, որ հին
եգիպտացիները աֆրիկացի չեն եղել, ավելի կոնկրետ, նրանք որեւէ կապ չունեն
ժամանակակից Եգիպտոսի տարածքում ապրող բնակչության հետ:

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հին եգիպտացիները, այդ թվում
փարավոնները, եկել են Հայկական բարձրավանդակից եւ Միջագետքից:
Գիտնականները, ինչ-ինչ պատճառներով, չեն կարողացել իրենց ստիպել եւ ասել,
որ փարավոնները հայեր են, եւ սկսել են տարբեր երկրների անուններ տալ,
մոռանալով, որ 3500 տարի առաջ ոչ Թուրքիա է եղել, ոչ Աբխազիա, ոչ էլ
Հորդանան կամ Սիրիա:

Վաղուց լուրջ ապացույցներ կային, որ փարավոնները, հին եգիպտացիները
հայեր են, բայց հիմա դա ապացուցվեց նաեւ գենետիկների կողմից: Ցավոք, մեր
երկիրն այնքան թույլ է եւ բարոյալքված, որ այս ուսումնասիրությունը չեն
կարողանում հարկ եղած ձեւով օգտագործել կամ համապատասխան եզրահանգումներ
անել:

Ի դեպ, ավելի վաղ շվեյցարացի գիտնականները ուսումնասիրել էին
Թութանհամոն փարավոնի դնթ-ն եւ համոզվել, որ նրա նախնիները Եգիպտոսում
հաստատվել են Հայկական բարձրավանդակից կամ Կովկասից, եւ որ նա Եգիպտոսում
հաստատվել է մոտ 7,5 հազար տարի առաջ:



Comments

Կիսվել