Վիլսոնը մեռելա:

Երեխան ասում է "Ուզում եմ..." ու լացում է:
Հիմա նույնը մենք ենք ասում ու անում՝  հողերը բերեք ու տվեք:


 Վիլսոնին ենք հիշում ու լացում:

Հիմա Վիլսոնը մեռելա՝ հող բերող մեզ չկա: Ի՞նչ պիտի անենք:

Ծնողը, որն իմաստուն է, չի տարվում երեխայի ծկռտանքով ու ասում է՝ Գնա և ինքդ վերցրա: Բերող չկա...
-Բայց ես փոքրիկ եմ, չեմ կարա:
- Լավել կարաս:

Հիմա Վիլսոնը մեռելա, գաղափարն ու արդարությունը հետը տարել թաղել էն, մեզ հող տվող այլևս չկա, մենքել փոքր ենք...

Չնայած փոքրել չենք՝ կոլոտենք: Բայց մեր բոյի չափով մի բոյել գետնի տակա: Ցավն էնա, որ գլխներումս բացի ցավից բան չի մնացել: Ո՞նց կարողանանք ողջ բոյով երկրի երեսին կանգնենք:

Հին հռոմեացիք ասում էին՝ Թե չես կարող թշնամուն մարտի դաշտում հաղթել, գրկիդ մեջ խեղդ արա:

Բայց մենք ուր, հռոմեացիք ուր: Մենք խեղդելուն սովոր չենք: Ուրիշ ձև չկա՝ պիտի լացենք:

Ասածս ի՞նչ է: Ասածս էն է, որ մեզ կապիկի տեղ են դրել: Թուրքիա ամենա մեծ և, պոտենցիալով ամենա ուժեղ հայ համայնքն է:
Եթե մի օր իրար գտանք՝ հարցեր կլուծվեն ու ոմանց դա պետք չէ: Պարզ է չէ՞:

Էդ ճամփեն առանց փուշ ու տատասկ չի, բայց անցնելու ճամփա է: Մյուս ճամփեն ճամփա չի ՝ թուրքի մայլի քյանդրբազի դեմը Շոպենի կատարումն է: 


Comments

Կիսվել