ՀԱՅՔ - մարտահրավեր ու հակադրություն


2015 թվականը խոստանում է լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժերի տարի դառնալ ու շատ հավանական է, որ այդ տեղաշարժերը իրենց մեջ հակասություն պարունակեն մեր ազգային շահերին: Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր Հայաստանը գտնվում է հզոր տերությունների աշխարհաքաղաքական դիմակայության էպիկենտրոնում ու շարունակում է իսկական մարտադաշտ հանդիսանալ այդ երկրների հատուկ ծառայությունների համար:


Ուստի` հասարակությունը որպես մի ամբողջություն, և ամեն ազգային գործիչ առանձին, պետք է հստակ հասկանան, որ բացահայտ ստի, ապատեղեկատվության և կիսատ ճշմարտությունների հոսանքի ներքո, ոչ ոք ի վիճակի չէ տալ օբյեկտիվ գնահատական այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր երկրում և մեր երկրի շուրջ, ու ըստ այդմ ոչ ոք չի կարող առաջարկել հարձակվողական բնույթի համարժեք լուծումներ: Հետևաբար, այս իրավիճակում, հնարավորինս ճիշտ լուծումներ կարող են ճանաչվել միայն այն գործողությունները, որոնք պաշտպանողական բնույթ են կրում՝

-1) Երկրի ապակայունացման բոլոր փորձերի խոչընդոտում,
-2) Մեր առավել թույլ կողմի հայտնաբերում, որը ներկա դրությամբ հրաշալի թիրախ կարող է հանդիսանալ մեր թշնամու համար և կանխարգելիչ գործողությամբ այդ վտանգի չեզոքացում:

Առաջին մասով կարծես թե ամեն ինչ պարզ է՝ բավական է, որ մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր քաղաքական և անձնական նախասիրություններից, զգա իր սեփական պատասխանատվությունը որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի:

Անհրաժեշտ է հասկանալ, որ այս պահին մենք հետագա զարգացման ուղի չենք որոնում, այլ մեր պետականության լինել չլինելու հարցն ենք լուծում, որովհետև ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնվել ենք այն խաչմերուկի կենտրոնում, որտեղ մեր ներկայությունը ցանկալի չէ աշխարհաքաղաքական առաջատար խաղացողներից և ոչ մեկին` առանց բացառության:

Նույնիսկ նա, ով մեզ ընկեր է թվում (ըստ նախասիրության), մեզ փրկելու համար չի զոհաբերելու իր սեփական շահը:

Այն ժամ երբ կենաց ու մահի պայքար է գնում (իսկ իրավիճակը հենց այդպիսին է) վտանգ կա, որ աշխարհաքաղաքական մեծ խաղասեղանին կարող ենք մանրադրամի դեր կատարել, այն պարզ պատճառով, որ անկախություն հռչակելու օրվանից մինչ այսօր այդպես էլ չկարողացանք այդ խաղասեղանի վրա գոնե հաղթաթղթի դեր ստանձնել: Ու դա միայն մեր մեղքն է:

Բայց եթե մենք ընկալենք անցած դասը և այս պահին կարողանանք չեզոքացնել վտանգը, ապա մենք իրական հնարավորություն կունենանք ոչ թե հաղթաթղթի դեր ստանձնել, այլ խաղացող դառնալ: Ու դրա համար պետք է, որ կասեցնենք սեփական հույզերը և դուրս չգանք այն մութ ու խավար արահետների վրա, որտեղ մեզ ցանկանում են տեսած լինել այլոք:

Մեր "ընկերների" ու թշնամիների վարքագծի գնահատականը հետո կտանք: Այսօր դա մեզ համար այդքան էլ կարևոր բան չէ, իսկ նրանց համար, ում որոշել ենք դատապարտել, դա ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի:
Սա է ներկայիս իրողությունը, որը պետք է ընդունենք, բայց ոչ համակերպվենք... Այս իրողությունից ելնելով՝ պետք է ձգտենք շտկել իրավիճակն ու գործընթացը մեզ ձեռնատու հունով շարժենք:
Օրակարգի երկրորդ մասը, որ անցանկալի զարգացումների կանխարգելմանն է վերաբերվում,մեզանից պահանջում հասկանալ, որ մեր հիմնական թշնամին իր դեմ առաջացած (հանկարծակի թե ոչ) հրաշալի հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի և, օգտագործելով բոլոր ուղիները, եղանակները և միջոցները, կփորձի վատթարացրել իրավիճակը...

Պետք չէ մարգարե լինել որպեսզի կանխատեսել, որ շատ մոտ ապագայում մի շարք ահաբեկչական հարձակումներ տեղի կունենան Եվրոպայում և Ռուսաստանում(ամենայն հավանականությամբ Մոսկվայում):

Ահաբեկչական հարձակումները Եվրոպայում կկայանան ապրիլի 24-ի նախաշեմին, և դրանց նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման արարողություններից:

Ռուսաստանում դա տեղի կունենա դրանից մի քանի շաբաթ առաջ: Քննչական մարմինները կհայտնաբերեն "Հայկական Հետք" և ռուսաստանյան հասարակությանը այն կներկայացվի իբրև վրեժ ի պատասխան ռուս զինվորի Գյումրիում կատարած ոճրագործությանը: Այս ամենը անմիջապես հակահայկական շարժման կվերածվի՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով...

Եվրոպայում կայացած ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն մի շարք արմատական իսլամական խմբեր, սակայն իրականում նրանք բոլորը պլանավորված և ֆինանսավորված կլինեն թուրքական հատուկ ծառայությունների կողմից:

Թերևս, ոմանց այս ամենը կարող է նորահայտ «մարգարեի» բարբաջանք թվալ, սակայն սա այն պահն է երբ «մարգարեն» կնախատեսի ոտնահարվել և քարկոծվել կեղծ մարգարեության համար, քան կատարվի իր մարգարեությունը:

Այս հոդվածի նպատակն է չեզոքացնել իրադարձությունների այս տեսակի հնարավոր զարգացումները, քանի որ հիմարություն կլինի կատարել հանցագործություն, որի մասին բոլորը արդեն գիտեն...

Comments

Կիսվել