"ՓՈՔՐ" ԷՐԳԻՐ

 Սերժ Սարգսյանը իր "իտալական" ելույթներից մեկում բառացի ասել է հետևյալը - 

"Հայաստանը շահագրգռված է պահպանել համագործակցությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ. Փոքր երկրները խիստ վտանգի տակ կհայտնվեն փորձելով խաղալ  որոշումների կայացման հիմնական համաշխարհային կենտրոնների հակասությունների վրա. "


Ասում եմ ` թարգեք ըլի "փոքր երկիր ենք, մենք փոքր ենք ...": Դրանից հետո մարդ ուզումա գլխին մոխիր լցնի ու մղկտա անելանելիությունից: 

Միայն փոքր, բարդույթներով տառապող մարդնա անընդհատ շեշտում իր ու իր երկրի փոքրությունը: Ինչ՞ու ենք փոքր` որովհետև փոքրիկներին թվում է թե Թուրքիայի կողմից օկկուպացված հայկական հողերը մերը չեն ու համակերպվելով իրենցում ծագած ցնորքի հետ, ուզում են իրենց բարդույթները փաթաթել ամբողջ Հայության վզին: Փոք՞ր եք` ուրեմն հեռացեք ու տեղը զիճեք ՄԵԾԵՐԻՆ: 

Հիշեցի Կարեն Վարդանյանի ասածը ` "Մեզ համոզել են, որ փոքր ենք, որ չունենք ելք դեպի ծով ու դատապարտված ենք յոլա գնալուն: Իսրայել, Սինգապուր, Թաիվան, Շվեյցարիա. այս երկրները, օրինակ, իրենց ծավալների համար աշխարհից ներողություն չեն խնդրում ու իրենց տարածաշրջաններում հենց իրենք են թելադրում օրակարգը: Մեզ հետ ի՞նչ կատարվեց:"

Ու ի վերջո` Այվազովսկու կտավի մեծությունը, ոչ թե չափսերի մեջա, այլ իր հանճարի ու  Հայաստանի մեծությունը նույնպես տարածքով չպետք է որոշվի...

Comments

Կիսվել