Բաքուն բարձր է գնահատում․
"Բաքուն բարձր է գնահատում Եվրոպական միության աջակցությունը տարածաշրջանում
խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանի հետ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների
հարցում, այնուամենայնիվ, Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության
քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից տարածաշրջանում
իրավիճակի վերաբերյալ Հուլիսի 26 - ի հայտարարության մեջ ցուցաբերված մոտեցումը, որը
հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական մանիպուլյացիաների վրա, ափսոսանք
է առաջացնում",-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի
քարտուղար Այհան Հաջիզադեն:
Բայց մի րոպե՝ այդ ի՞նչ է ասել Բորելը որ․․․ Ընդամենը կրկնել է հազար անգամ կրկնածը՝ "Իլհա՛մ, Լաչինի միջանցքը պիտի բացես"․․․
Այս առիթով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, Ալիևի վիճակը շատ լավ նկարագրող լուսանկար է տեղադրել․․․
Comments
Post a Comment