Ի՞նչ պիտի անի Ալիևը․

Ալիևը ի՞նչ պիտի աներ, որ Էրդողանի դեպի Արևմուտք կտրուկ շրջադարձից հետո, գլուխը խոնարհ չգնար Բրյուսել ու չընդուներ Արևմուտքի պայմանները։

Էրդողանի արարքը շատ ցավագին ընդունեցին Մոսկվայում բայց թե ճարն ի՞նչ է։ Թուրքական լոլիկների դեմ պիտի նորից դեմարշ անե՞ն։

Ադրբեջանը ուրիշ բան։ Ալիևին, դեպի Արևմուտք շրջադարձը չի ներվում։ Անմիջապես հետևեց  Կրեմլի արձագանքը։ Ու ի՞նչ են ասում․ Ոչ ավել, ոչ պակաս՝ Լաչինի միջանցքը պիտի բացես, Արցախի հայերի իրավունքները հաշվի առնես, բանակցություններ սկսես, Հայաստանի հետ էլ պիտի խաղաղություն ստորագրես ու դեմիլիտացիա, դեմարկացիա սկսես։ Այսինքն նույն ինչ Արևմուտքն է պահանջում։ Բայց մի փոքրիկ նրբություն կա՝ Ռուսաստանը Արցախից զորքերը չի հանի, մինչև բոլոր այդ պայմանները չկատարվեն։

Մի նրբություն ևս կա, բայց այս անգամ Հայաստանին վերաբերող։ Ռուսները զուր տեղը չէ, որ դեմարկացիայից խոսացին։ Այստեղից երևում է, որ դեռ ամբողջովին հույսը չեն կորցրել Հայաստանը ներքաշելու իրենց բազառների մեջ։ Ոչ միայն Արցախին են տեր կանգնում այլ և, արի ու տես, Հայաստանին․․․ Մեղա, մեղա․․․

Ինչևից է՝ առավոտյան ադրբեջանական ԱԳՆ-ն զարմանք արտահայտեց ռուսների այդ հայտարարարության կապակցությամբ՝ Բա դաշնակից էինք, բա ախպեր էինք․․․ ֆլան ֆստան․․․ Ալիևի մոտ միանշանակ հիստերիայի մոտ վիճակ է․․․ Հասկանում է՝ հարմար պահին ցանկացած արտաքին ուժ կարա Ադրբեջանում հեղաշրջում հրահրի։   


Comments

Կիսվել

Հետաքրքիրը