Գալուստ Գյուլբենկյան-150
Պարզվում է, սովորական «տանկեր» էր՝ նավթ տեղափոխող բեռնատար, ու նավթի մագնատ պարոն Հինգ տոկոսն անգամ «տանկերը» չէր տարբերում։
Ընդունելի է, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, հզոր մանիպուլյատոր էր ու կարողանում էր վախ ներշնչել հակառակորդներին։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին մոտ, հասկանալով քաղաքական իրավիճակն ու Գերմանիային սպասվող ճակատագիրը, Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը։
Նա փաստացի համարվում է British Petrolium-ի համահիմնադիրներից մեկը։
Սան Ռեմոյի նավթային ընկերությունների համագումարի ժամանակ, տեսնելով անհամաձայնությունները կողմերի միջև, Գյուլբենկյանը վերցնում է կարմիր գրիչն ու առանց բառ ասելու, անձամբ գծում սահմանները, ինչի համար, Սան-Ռեմոյի պայմանագիրը կկոչեն «Կարմիր գծի» պայմանագիր։
Ու որքան էլ վիքիպեդիաներն ու պատմությունը ճչան, թե նա երազում էր լինել Հայաստանում, իրականում, նա փնտրում էր մի անկյուն, որտեղ ավելի ապահով էր իր ու իր հսկայական ժառանգության համար, որն էլ, ի վերջո, թողեց Պորտուգալիային՝ չվստահելով սեփական որդուն անգամ․․․
Բայցևայնպես,1869 թ-ին, որի մասին դեռ շատ ավելի ուշ, կգրի Սևակը - «Սակայն այդ թվին Մայր Հայաստանի Արգանդը եղավ սրբորեն բեղուն», Կոմիտասի ու Թումանյանի հետ, նաև Գալուստ Գյուլբենկյան ծնվեց Ստամբուլում, այս օրը՝ Մարտի 23-ին, և թե ու՞ր տարավ ճակատագիրը Թումանյանին ու Կոմիտասին, ու՞ր տարավ Գալուստ Գյուլբենկյան-Պարոն Հինգ տոկոսին, նրանցից ո՞վ-ի՞նչ թողեց Մայր Հայաստանին, դատողը ես չեմ․․․
Comments
Post a Comment