Նոր Տարիդ շնորհավոր Ռոբերտ!

Նոր Տարիդ շնորհավոր Ռոբերտ! 
Ուղիղ 15 տարի առաջ Նուբարաշենի բերդի 48 կամերում պատրաստվում էինք Նոր Տարին դիմավորել։ Բաղնիքի օր էր։

Եզդի Սաշիկին (որ մեկ օր առաջ էր միացել մեզ) համոզել էինք, որ քո գթասիրտ հրամանով նոր տարին մեզ բոլորիս օպեռա տոնածառի հանդեսի են տանելու՝ ձմեռ պապիկով, ձյունանուշիկով, երգ ու պարով։ Քանի որ բանտախցերը 8 տեղանոց են, բայց իրականում 14 հոգի ենք, պետք է որոշենք թե ով է գնալու-ով չի գնալու ու ցուցակը տանք կլուչնիկին։ Բաղնիքից վերադառնալիս, Սաշիկը դիմեց կլուչնիկին՝ "Ախպեր, ես տոնածառի չեմ գնալու, թող վաղուց նստած մեր ախպերները գնան․․․"։ Կլուչնիկը իրան չկորցրեց, ասեց "Լա՛վ, դե 45 կամեռի տղերքին ասա, թող ձեր աթոռները վերադարձնեն, որ գոնե աթոռների խաղը խաղաք․․․"։ Այդպես ել արեց, բայց 45-ի տղերքը հայտարարեցին՝ "Մինչև մեր դաշնամուրը հետ չբերես, քեզ ոչ մի աթոռ․․․"
Հ․Գ․ Հույսով եմ դու նույնպես ուրախ ես անցկացնում քո այս օրը բերդում։ Ես այդ օրը արդեն կես տարի է ինչ դատի էի սպասում և դրանից հետո մեկ տարի էլ սպասեցի։ Քո օրոք, ո՞վ կարար ազատության մեջ դատավարությանը սպասել։ Բա դու լայաղ կանեի՞ր քեզ ուղված բողոքները կարդալ։ Այնպես որ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ քեզ Ռոբերտ։

Comments

Կիսվել

Հետաքրքիրը