Ջահնդամի ծոցը․․․

400 հոգի կառավարության շենքի դիմաց ցույց են անում Լիդիան հանքարդյունաբերական ընկերությանը ի պաշտպան․ ասում են "թողեք թող աշխատեն թե չէ մենք անգործ կմնանք"․ մտքում էլ թէ՝ "Ջահնդամ թե ջրեր չախտոտվի, ջահնդամ թե ռակից մարդիք չսատկեն, մեր օրվա փորի հարցից կարևոր բան չկա "․․․


Իջևանում էլ Փաշինյանին դժգոհություն են արտահայտում թե "Խի՞ ես, այ ախպեր, արգելել անտառահատումները․․․ ի՞նչով ապրենք․․․ անտառը մորթում, տանում Էրըվանցիքին ծախում, առոք փառոք ապրում էինք էլի"․․․

Ասում եմ՛ "Այ էրըվանցիք, դուք ի՞նչ եք իշու ականջին քնել․ Անտառների տեղը չգիտե՞ք․ Մարդա մի Дружба առեք, գնացեք ձրի փայտ բերեք։ Համ տուն կտաքացնեք, համ իշու ականջին քնած մնացած հարևանին կծախեք․․․ Ջահնդամ թէ Իջևան մի ծառ չմնա․․․"

Ջերմուկցիքել Էրըվանցոց պես հարիֆ են "Տո այ ախպեր, ի՞նչ եք չարչրվում, ձեր ախպը ո՞ւր եք հեռու տանում, թափում ու դրա համարել ախպահանության տուրքը մուծում։ Ոչինչ մի մուծեք․․․ Ախպը լցեք Լիդիանի աշխատակիցների տներն ու բակերը, ջահնդամ թէ դիզենտերիայից չսատկեն․․․ Ձեր վերմակը, ձեր ջանին քաշեք․․․"։

Հետո մեկա կթողենք ու կթռնենք էս ավիրված, այլանդակված երկրից դեպի Պսկով-մսկով, սառատով-մառատով․․․ Ջահնդամի ծոցը․․․

Comments

Կիսվել

Հետաքրքիրը