Միրգ-բանջարեղենի հավաքագրման կենտրոններ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է երկու շուկա և մենք բոլորս տեսանք, որ Հայաստանում գյուղմթերքի վաճառքի մատակարարման շղթայում իսպառ բացակայում է... խելքը և տեխնոլոգիաները:



Որ երկար պատմությունը կարճ կապեմ, մեր գյուղմթերքի ոլորտում հենց հիմա պետք է գալու ներդնել մի 50-100 միլիոն ԱՄՆ դոլար, որպեսզի դաշտից/այգուց մինչև սպառող ճանապարհը յուրաքանչյուր հատիկ պտուղ կամ բանջարեղեն անցնի մաքսիմալ էժան և որակով:
Այդ ինֆրաստրուկտուրան պետք է ընդգրկի միրգ-բանջարեղենի հավաքագրման կենտրոններ (շարժական և ֆիքսված), լոգիստիկ հզորություններ (որակյալ բեռնատարներ, մի քանի միլիոն բազմակի օգտագործման պլաստիկ արկղեր, shipper-ներ, rollcage-եր և այլն), փաթեթավորման արտադրամասեր, և իհարկե առաջնակարգ սորտավորման, վերամշակման և լոգիստիկ կենտրոններ, ու այս ամենը համեմված շատ լուրջ տեխնոլոգիական բանականությամբ և կառավարմամբ: 
Մինչ այժմ այս հրապուրիչ ոլորտում ներդրումներ անելուն խանգարել են կարգավորող հարկային և հարակից օրենսդրությունը, ըստ որի նման ներդրումներ անող ընկերությունը միևնույնն է՝ հնարավորություն չէր ունենալու մրցակցել այսօրվա շուկաներում կանգնած մարդկանց հետ, ովքեր ոչ եկամտային հարկ են տալիս, ոչ ԱԱՀ, կասկածելի կշեռքներով են, թանկ ու անհասկանալի գներով և այլն:

Մի խոսքով՝ պետք է արգելքները վերացնել ու ոլորտը կփթթա բառիս բուն ու փոխաբերական իմաստով 

Comments

Կիսվել

Հետաքրքիրը