Փուքսը իջաց ժողովրդի փուքսը փչելու հավես չկա...
Ինչպես երևի արդեն գիտեք այսօր առավոտյան սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Հերացի և
Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ «Volvo» մակնիշի բեռնատարը ընթանալով մեծ արագությամբ բախվել է թունելի պատին և շուռ է եկել:
Վարորդը տեղում մահացել է:
Որոշ լրատվամիջոցներ արդեն լուռ են տարածել իբր թե վարորդը քնել է ղեկին: Եթե սա է ոստիկանության նախնական վարկածը, ապա դա պարզապես անհեթեթություն է:
Սկսենք նրանից, որ այս հատվածում բազմիցս են պատահարներ եղել և մեծ մասամբ պատճառը արգելակի խափանումն է եղել:
Շատերը կհիշեն 80-ականներին կայացած պատահարը երբ Հերացու փողոցով դեպի Կորյուն շարժվող ինքնակռունկը, արգելակի խափանման պատճառով, բառի բուն իմաստով, մխրճվեց դիմացի շենքին:
Մի քանի տարի առաջ, արդեն երթուղային տաքսին նույն տեղը և նույն պատճառով բախվեց էլեկտրոսյանը:
Հետաքննությունը պարզեց, որ արգելակների խափանման հիմնական պատճառն է հանդիսացել երթուղայինի գերբեռնված լինելը: Պատահարը մեծ ռեզոնանս ունեցավ:
Հնչեցին բազում քննադատական խոսքեր ուղված երթուղային տաքսիների տերերին և վարորդներին: Այդ պատահարից հետո որոշ ժամանակ ոստիկանությունը պարտադրում էր երթուղային վարորդներին չվերցնել ավելորդ ուղևոր, իսկ գծի տերերը ստիպված էին հրաժարվել չափազանց հին երթուղայինները շահագործելուց:
Բայց ամիսներ հետո, ժողովրդի "փուքսը իջավ": Հնամաշ, գերբեռնված երթուղայինները նորից հայտնվեցին Երևանի փողոցներում:
Անձամբ իմ կարծիքով այսօրվա պատահարի պատճառը նույնպես արգելակների խափանումն է: Պարզ երևում է, որ բեռնատարի վարորդը որոշել է դուրս չգալ Կորյուն փողոց, որտեղ անգամ վաղ առավոտյան բավականին շատ ավտոմեքենա է լինում և թեքվել է դեպի թունել հուսալով, որ քսելով բեռնատարը թունելի պատին կկարողանա դանդաղեցնել շարժը, սակայն գերբեռնված, կցասայլով բեռնատարը բախվելով պատին շուռ է եկել:
Փուքսը իջաց ժողովրդի փուքսը փչելու հավես չկա: Թե չէ նորից կ՛սկսեն խոսել հնամաշ ու գերբեռնված մարշրուտկեքի մասին, բեռնատարի ու բեռի սեփականատիրոջ անունը կուզենան իմանալ, կ՛պահանջեն լուրջ հետաքննություն ու այդ տեսակի տարբեր մազալու բաներ.....
Իսկ եթե մահացած վարորդն է մեղավոր՝ քնել է (ո՞րտեղից իմացան չգիտեմ), ապա ամեն ինչ կ՛անցնի խաղաղ, սուս ու փուս:
Ցավակցություններս վարորդի հարազատներին:
Վարորդը տեղում մահացել է:
Սկսենք նրանից, որ այս հատվածում բազմիցս են պատահարներ եղել և մեծ մասամբ պատճառը արգելակի խափանումն է եղել:
Պարկերով մակառոնեղենը Կորյունի փողոցի վրա |
Մի քանի տարի առաջ, արդեն երթուղային տաքսին նույն տեղը և նույն պատճառով բախվեց էլեկտրոսյանը:
Հետաքննությունը պարզեց, որ արգելակների խափանման հիմնական պատճառն է հանդիսացել երթուղայինի գերբեռնված լինելը: Պատահարը մեծ ռեզոնանս ունեցավ:
Հնչեցին բազում քննադատական խոսքեր ուղված երթուղային տաքսիների տերերին և վարորդներին: Այդ պատահարից հետո որոշ ժամանակ ոստիկանությունը պարտադրում էր երթուղային վարորդներին չվերցնել ավելորդ ուղևոր, իսկ գծի տերերը ստիպված էին հրաժարվել չափազանց հին երթուղայինները շահագործելուց:
Բայց ամիսներ հետո, ժողովրդի "փուքսը իջավ": Հնամաշ, գերբեռնված երթուղայինները նորից հայտնվեցին Երևանի փողոցներում:
Իսկ եթե մահացած վարորդն է մեղավոր՝ քնել է (ո՞րտեղից իմացան չգիտեմ), ապա ամեն ինչ կ՛անցնի խաղաղ, սուս ու փուս:
Ցավակցություններս վարորդի հարազատներին:
Դե արի ու մի ասա՝ "ես մենակ մեռնելուս օրը չգիտեմ": Վթարից ընդամենը մի շաբաթ անց "Մեքենաների տեխզննման նոր կարգ է մշակվում"
ReplyDeletehttps://168.am/2017/10/04/851644.html