Հատուկ հայի սորթ...

Իսպանական Ալիկանտե քաղաքում մի բարեկամ ունեմ: Ռուս է: Վերջերս է կնոջ հետ տեղափոխվել այդ քաղաք ապրելու: Գրում է, որ այդտեղ շատ շատ հայեր կան և քաղաքի ռեստորաններից շատ շատերը իրենց են պատկանում:


Զարմացել էին երբ առաջին անգամ երիտասարդ հայ "Էստի համեցեք"-ը մոտեցավ իրենց ու շատ լավ ռուսերենով հրավիրեց այցելել իրենց ռեստորանը:
Ծանոթացավ ռեստորանի տնորենի հետ: Ասում է՝ շատ հաճելի մարդ էր: Պատմեց որ կապված է Հայաստանին և մտադրություն ունի բիզնես-ներդրումներ կատարել և, հանկարծ, ի զարմանն իրեն, այդ հայը սկսեց համոզել թե այդպիսի բան ոչ մի դեպքում չի կարելի անել, կքցեն, ապուշ երկիրա և այսպես շարունակ:
Հետո բազում անգամ, տարբեր հայերից նույն բանն է լսել:
Էլ չեմ ուզում շարունակել: Ցավով եմ այս ամենը գրում: Երևի մեզանում մի ստրկամիտ տեսակ է աճ տվել, որ ինքն իր երկրի համար մատը մատին չխփելով, երկրից ինչ որ բան է պահանջում ու չստանալով այն, իր պարտքն է համարում հայհոյել, զրպարտել ու ցեխ շպրտել իր իսկ հայրենիքի վրա:

Ես մի բան չեմ հասկանում՝ լավ, թողել գնացել են... Խնդիր չկա... Թող հաջողակ և հարուստ լինեն: Բայց եթե ոչինչ այլևս չեն կապում Հայքի հետ, մի՞թե դժվար է գոնե լռել, չխոսել, ձայները կտրել, իրենց կեղտոտ ռեխները փակել:
Սորթա էլի:



Comments

Կիսվել

Հետաքրքիրը