Կարեն Ավագյան - Ազգային հիմքեր

Այնուամենայնիվ հզոր ազգային հիմքեր ունենք : Թեկուզ առակները վերցնենք:
« Չարի վերջը» չունենայինք ՝ կարող է զիջեինք քիրվայության կոչերին:


«Պույ Պույ մուկիկը» չունենայինք , գիտակից մասն էլ կվազեր կոկոսի մեջ մտնելու:
«Գայլն ու գառը» չունենայինք ՝ անմիտ քայլեր ավելի շատ կանեինք , քան պետք է:
«Շունն ու կատուն» չունենայինք ՝ չէինք հասկանա ամեն անգամ «հլա նոր եմ ցրցամ տվել , թե որ կարեմ» կտերը:
«Մի կաթիլ մեղրը» չլիներ ՝ արյան վրեժի կովկասյան ավանդույթներով կտարվեինք:
Հիմա եկել կանգնել ենք «Խոզն ու ագռավը» առակին դեմ հանդիման:
ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ
Մի դարաւոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտւեց,
Որ ցած ընկաւ ու փռւեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
- Ի՞նչ էս անում, այ անգէտ, -
- Ագռաւն ասաց վերեւից: -
Խա՞ղ էս անում ծառի հետ,
Կչորանա արեւից:
- Չորանում է` չորանա,
- Ինձ ի՞նչ օգուտ` զօրանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
- Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կոյր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հիւթալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, -
Ագռաւն ասաւ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին» :

Карен Авагян

Comments

Կիսվել

Հետաքրքիրը