Հաց բերողը մահացավ

 «Հաց բերող»-ը մահացել է։ Ըստ երևույթի հացադուլի հետեվանքն է: Չնայած՝ սուտ եմ ասում - սա անարդարության հետևանք է:

 Դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, հետո հանկարծ քննչական մարմինները, արի ու տես, որոշեցին, որ կարող է փորձել խուսափել քնչական մարմիններից և փետրվարի 9-ին նորից կալանավորել էին: Մյուս օրը հաց բերողը հացադուլ էր հայտարարել:

Ցավում եմ, բայց այս ողբերգության համար ոչ ոգ պատասխան չի տալու: Առնվազն ՆԳ նախարարը պետք է, որ հրաժարական տար: Բայց ոչ արդարություն կա, ոչել հասկանալը թե արդարությունն ինչ է:
"Հաց բերողը մահացել է" արտահայտության մեջ ահավոր մի խորհուրդ կա:
Օպտիմիզմս սպառվում է:


Comments

Կիսվել

Հետաքրքիրը