50 000 դրամից ավել գնում չի կարելի կատարել կանխիք դրամով


Շատ ենք խոսում կոռուպցիա կոչվածի դեմ պայքարի մասին: Բոլորս գիտենք, որ այս արատը վերացնելուց բացի ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Հայաստանը այն վիճակում չէ, որ իրեն այդպիսի ճոխություն թույլ տա:

Փորձը ցույց է տալիս, որ անգամ անուններ հնչեցնելը ոչ մի օգուտ չի տալիս՝ ասա մի ասա: Բա ի՞նչ անենք:
Իրականում կոռուպցիաին վերջ տալու համար մեկ օրն անգամ բավական է և դրա համար պետք է ընդունվի ընդամենը մեկ օրենք համաձայն որի 50 000 դրամից ավել գնում չի կարելի կատարել կանխիք դրամով: Ահա և վերջ (բաց թողենք տեխնիկական մանրամասնությունները):


Բայց եթե դա այդքան հեշտ է ապա ի՞նչու այդ օրենքը չի ընդունվում: Մի պարզ պատճառով՝ դա ձեռնատու չէ հենց օրենսդիրներին:

Հազար ու մի, տեղին ու անտեղին, պատճառներով մարդիք Ազատության հրապարակ են դուրս գալիս, բայց ի՞նչն է մեզ խանգարում դուրս գալ փողոց և պարտադրել օրենսդիրերին ընդունել այս օրենքը:
 Ընդամենը մեկ պարտադրանք և շատ բան կփոխվի:
Կարո՞ղ ենք թե ոչ ահա ինչն է հարցը:

Comments

Կիսվել

Հետաքրքիրը