ԴԵ ԵԹԵ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԹԱԼԱՆԵՆ...


Ֆեյսբուկյան քննարկումներից մեկում մի մարդ գրեց` " ԴԵ ԵԹԵ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԹԱԼԱՆԵՆ ՄԵՐ ԲՅՈՒՋԵՆ 9-10 ՄԻԼՅԱՐԴ ԿԼԻՆԵՐ" ու միանգամից մտքիս հետևյալը եկավ...
Տարին մի քանի անգամ Երևանի հրապարակում համերգ է կազմակերպվում, մարդիկ սրտանց ուրախանում են` երգում ու պարում...


 

Ցավն այն է, որ խեղճ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ հենց այդ պահին ու հենց իրենց անամոթաբար թալանում են, թե չէ դժվար այդպես ուրախանային...
 

Հրապարակում կառուցված բեմահարթակի համար քաղաքապետարանը ամեն անգամ մոտ 200 000 դոլար է վճարում ռուսական ու բելարուսական ընկերություններին ու եթե հաշվի առնենք, որ տարեկան մոտ 5-6անգամ համերգ է կազմակերպվում, ապա ստանում ենք 1- 1,2 միլիոն դոլարի անիմաստ ծախս:
 

Չէ` ի նկատի չունեմ թե համերգներ պետք չէ կազմակերպել... Համերգներ պետք է լինեն, բայց մի՞ թե քաղաքապետարանում չեն հասկանում, որ բյուջեի համար ավելի ձեռնատու կլիներ սեփական սարքավորումները ունենալ... Ինչու՞ չեն գնում այդ սարքավորումները:
Պարզ չի՞, որ մեր սիրելի քաղաքապետարանը փող է լվանում...
 

Այժմ էլ  «168 Ժամ» օրաթերթը գրում է. 
«Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքերը տարեցտարի մեծանում են: Այս մասին է վկայում Global Financial Integrity (GFI) կազմակերպության հերթական տարեկան զեկույցը «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012»: 

Ըստ այդմ՝ Հայաստանն «առաջընթաց» է արձանագրել և նախորդ տարվա 71-րդ հորիզոնականից (144 երկրների շարքում) 2012-ին բարձրացել է 69-րդ «պատվավոր» տեղը (145 երկրների շարքում):

GFI-ի հաշվարկներով՝ 2012-ին Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի: Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում (2003-2012թթ.) Հայաստանից արտահոսքը կազմել է մոտ 7.5 մլրդ դոլար: Թե ո՞ր ուղղությամբ են հոսել կամ որտե՞ղ են հանգրվանել այս փողերը, զեկույցում չի նշվում»,–գրում է թերթը։

ԱԼԱՆ-ԹԱԼԱՆ սրան ուրիշ բառ չկա: Բայց թե որ մեր գործարարներին ու չինովնիկներին հատ-հատ մոտենաս հայրենասիրության մասին այնպիսի ճառեր կկարդան, որ ականջներդ կթոռոմեն: Ու հիմա հարց ա ծագում` եթե Global Financial Integrity (GFI)-ին գիտի այս ամենի մասին, որքա՞ն ավելի շատ գիտեն օտարերկրյա հատուկ ծառայությունները...

Գիտեն ամեն ինչ ՝ ով է դուրս հանում, ուր է դուրս հանում, որքան է դուրս հանում: Հիմա որ այդքանը գիտեն պարզ չէ՞ որ այդ բոլոր թալանչիներին քամակներից բռնած են պահում ու ստիպում գործել ըստ իրենց հրամանների... Պարզ է: 

Ուրեմն մեր այսպես կոչված "էլիտան" 99 տոկոսով ապազգային է ու սա անհերքելի փաստ է: Կկարողանա՞նք այս ամենը մարսել ու պահպանել մեր պետականությունը... Չգիտեմ: Կասկածում եմ...

Comments

Կիսվել

Հետաքրքիրը