"ՓՈՔՐ" ԷՐԳԻՐ
Սերժ Սարգսյանը իր "իտալական" ելույթներից մեկում բառացի ասել է հետևյալը -
"Հայաստանը շահագրգռված է պահպանել համագործակցությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ. Փոքր երկրները խիստ վտանգի տակ կհայտնվեն փորձելով խաղալ որոշումների կայացման հիմնական համաշխարհային կենտրոնների հակասությունների վրա. "
Ասում եմ ` թարգեք ըլի "փոքր երկիր ենք, մենք փոքր ենք ...": Դրանից հետո մարդ ուզումա գլխին մոխիր լցնի ու մղկտա անելանելիությունից:
Միայն փոքր, բարդույթներով տառապող մարդնա անընդհատ շեշտում իր ու իր երկրի փոքրությունը: Ինչ՞ու ենք փոքր` որովհետև փոքրիկներին թվում է թե Թուրքիայի կողմից օկկուպացված հայկական հողերը մերը չեն ու համակերպվելով իրենցում ծագած ցնորքի հետ, ուզում են իրենց բարդույթները փաթաթել ամբողջ Հայության վզին: Փոք՞ր եք` ուրեմն հեռացեք ու տեղը զիճեք ՄԵԾԵՐԻՆ:
Հիշեցի Կարեն Վարդանյանի ասածը ` "Մեզ համոզել են, որ փոքր ենք, որ
չունենք ելք դեպի ծով ու դատապարտված ենք յոլա գնալուն: Իսրայել,
Սինգապուր, Թաիվան, Շվեյցարիա. այս երկրները, օրինակ, իրենց ծավալների
համար աշխարհից ներողություն չեն խնդրում ու իրենց տարածաշրջաններում հենց
իրենք են թելադրում օրակարգը: Մեզ հետ ի՞նչ կատարվեց:"
Ու ի վերջո` Այվազովսկու կտավի մեծությունը, ոչ թե չափսերի մեջա, այլ իր հանճարի ու Հայաստանի մեծությունը նույնպես տարածքով չպետք է որոշվի...
Comments
Post a Comment